
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում վերջին օրերի քննարկումները շատ նման են 44-օրյա պատերազմի ժամանակ հնչած «Հաղթելու ենք» խոստմանը…
Իր քաղաքական կշիռն ու վստահությունը սպառած և ամնեզիայով տառապող փոքրիկ մի խմբակին անգամ համոզել չի հաջողվում, էլ ուր մնաց՝ պետություն կառավարել։
Մի՛ տվայտվեք, մեկ է՝ Ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում։ Լավագույն լուծումը ձեր անդառնալի հեռանալն է։
Բարիքն ու անձնազոհությունն ուրացածը չի կարող անկախության արժեքներից խոսել, որովհետև դա նույնն է, ինչ Հիտլերը խոսի մարդասիրությունից»։