Հոկտեմբերին Ռուսաստանը պահպանել է առաջին տեղը՝ ըստ Bybit և HTX կրիպտոբորսաների կայքեր այցելությունների աշխարհագրական բաշխվածության։ Այս մասին գրում է Wu Blockchain-ը՝ վկայակոչելով Similarweb-ի տվյալները։
Ռուսաստանից օգտատերերին բաժին է ընկել Bybit-ի կայքի այցելությունների 25,8%-ը՝ սեպտեմբերի 27%-ի դիմաց։ HTX-ի դեպքում ցուցանիշը կազմել է 23,9%, մինչդեռ մեկ ամիս առաջ այն 18,5% էր։
Հարկ է նշել, որ խոսքը ոչ թե օգտահաշիվների քանակի, այլ բորսաների կայքերի այցելությունների մասնաբաժնի մասին է՝ ըստ Similarweb-ի գնահատականների։ Ծառայությունն իր վերլուծություններում օգտագործում է հավելվածներից, ինտերնետ մատակարարներից և սեփական վերլուծական համակարգերից ստացված անանունացված տվյալներ։ Թեև դրանք գնահատականներ են, սովորաբար բավականին ճշգրիտ պատկերացում են տալիս խոշոր կայքերի լսարանի մասին։
HTX-ի դեպքում այցելությունների թվով երկրորդ և երրորդ տեղերում են Ուկրաինան՝ 6,5% մասնաբաժնով, և Հնդկաստանը՝ 5,1%-ով։ Bybit-ի համար համապատասխան ցուցանիշներով առաջատարների եռյակում Ռուսաստանից հետո են Հարավային Կորեան՝ 9,3%, և Ուկրաինան՝ 6%։
Հոկտեմբերին Bybit-ի կայք կատարվել է 11,29 միլիոն այց, իսկ HTX-ի կայք՝ 3,79 միլիոն։
Ամսվա ընթացքում ամենաշատ այցելություններն ունեցել է OKX կրիպտոբորսայի կայքը՝ 35,69 միլիոն։ Binance-ը՝ 34,57 միլիոն այցով, իջել է երկրորդ հորիզոնական, իսկ երրորդ տեղում մնացել է Coinbase-ը՝ 22,14 միլիոն այցով։