«Նվիրիր հայկականը»․ ավելի քան 50 բրենդ՝ մեկ կատալոգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Մոտ 20 տարի առաջ, երբ հայրենադարձ Տիրան Բաղդադյանը իր բիզնեսը հիմնեց Հայաստանում, չէր մտածում՝ լինելու է մի կազմակերպություն, որն անշահախնդիր պիտի աջակցի իր գործին։

Տիրանի հիմնած «Գուրմե-Դուրմե» շոկոլադների և Գործարարների հայկական ասոցիացիայի գործակցությունը մոտ 6 տարվա պատմություն ունի։

Որպեսզի հայկականը նվիրելը գեղեցիկ ավանդույթ դառնա՝ «Գուրմե-Դուրմեն» մեկն է ավելի քան 50 հայկական բիզնեսներից, որոնք իրենց տեղն են գտել Գործարարների հայկական ասոցիացիայի ջանքերով մեկտեղված «Նվիրիր հայկականը» կատալոգում։

Լինել հայ գործարարի կողքին, ներդրումներով ու հնարավոր բոլոր եղանակներով աջակցել, որ զարգանան ու զարգացնեն երկրի տնտեսությունը․ սա է արդեն 7 տարի գործող ասոցիացիայի աշխատանքի տեսլականն ու նպատակը։ Հայաստանում ու Հայաստանից դուրս աշխատող, արարող ավելի քան 3500 գործարար է համախմբել կազմակերպության ջանքերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *