«Երկու վախը մի մահ է». Խորհրդարանի ամբիոնից հայտնի խոսքն է հիշում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Ուղիղ իմաստով չէ, իհարկե։ Ուզում է ասել՝ երկար մտածել պետք չէ։ Ի՞նչ բարդ բան կա իր առաջարկում, որ այդքան երկար մտածում, գցում-բռնում է ՀԷՑ-ի տնօրենը։
Սպասված խաբարը եկավ օրվա ընթացքում։
Ռոմանոս Պետրոսյանի խառը գրությունից հասկացանք՝ պատրաստ է բանավեճի, միայն թե Նարեկ Կարապետյանի հետ։
Դավիթ Ղազինյանը հակադարձեց՝ բանավեճի առաջարկից հրաժարվելու պատճառը պարզ է՝ Ռոման Պետրոսյանին վախեցնում է ճշմարտության բացահայտումը։ Ավելի հեշտ է հանրային եթերում նստել ու առանց հակադրումներ լսելու՝ մերկապարանոց պնդումներ անել։