Հուսիները սպառնացել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) սպառնացել է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդայի նավահանգստին և թագավորության այլ նավահանգիստներին, եթե հարված հասցվի Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նավահանգստին։

Հուսիների դեմ գործող արաբական կոալիցիան ավելի վաղ նախազգուշացրել էր Հոդեյդայի նավահանգստից տարհանվելու անհրաժեշտության մասին։

«Ջիդդայի նավահանգիստը և Կարմիր ծովի ափին գտնվող՝ Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ գտնվող բոլոր նավահանգիստները կդառնան մեր ուժերի թիրախը, եթե հակառակորդն իրականացնի Հոդեյդայի նավահանգստին հարվածելու իր սպառնալիքները»,- ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված՝ հուսիների զինված ուժերի ներկայացուցչի հաղորդագրության մեջ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *