Նիկոլ Փաշինյանը Սամվել Մուրադյանին նշանակել է Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ ու 128-րդ կետերը և Սամվել Մուրադյանի դիմումը՝ 1. Սամվել Պարույրի Մուրադյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ (ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1)։ 2. Սամվել Պարույրի Մուրադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,– ասված է որոշման մեջ։