Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման շրջանում տեղի է ունեցել խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈւ պատմության ամենամեծ ողբերգությունը․ Էդգար Ղազարյան

Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման շրջանում տեղի է ունեցել խաղաղ պայմաններում ՀՀ Զինված Ուժերի պատմության ամենամեծ ողբերգությունը. Ազատ գյուղի զինվորական կացարանում, մեկ օրում զոհվել է 15 զինծառայող։ Այս մասին հիշեցրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը և ընդգծել․

«Ոչ ոք այդ ողբերգության համար քաղաքական պատասխանատվություն չի կրել, ոչ մի քաղաքական պաշտոնյա դրանից հետո հրաժարական չի տվել»։

Նա նաև անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղազարյանի՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահերի վերաբերյալ հայտարարությանը ու դրան հաջորդած «հարձակումներին»․

«Այսօր մի քանի «մժեղ» հարձակվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղազարյանի վրա, ով բարձրաձայնում է Սուրեն Պապիկյանի մահաբեր ձախողումների մասին»,– հավելել է Ղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *