Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ևս 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելուն։ Ֆինանսավորումը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի և սպառազինության համատեղ ձեռքբերմանը։
Ինչպես հայտնում է ԵՄ խորհուրդը՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել են երկու որոշումներ, որոնք հնարավորություն են տալիս Եվրոպական խաղաղության հիմնադրամի (European Peace Facility, EPF) շրջանակում մոբիլիզացնել լրացուցիչ միջոցները։
Նախատեսվող օգնությունը ներառում է անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների, ռադարային համակարգերի և պայթուցիկ նյութերի մատակարարում։ Ըստ ընդունված որոշումների՝ այդ միջոցներով ձեռք բերված տեխնիկան Ուկրաինային պետք է տրամադրվի մինչև 2027 թվականի ավարտը։