Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը նախկին զուգընկերուհու՝ Դայմոնդ Բրաունի հետ ժամանակավոր համաձայնության է եկել իրենց չորսամյա դստեր խնամքի ֆինանսավորման շուրջ։
People-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ երգիչը պարտավորվել է ամսական 12 հազար դոլար վճարել երեխայի խնամքի համար։ Սա ավելին է, քան նախկինում վճարվող մոտ 7 հազար դոլարը։
Բացի այդ, համաձայնությունը նախատեսում է 25 հազար դոլարի միանվագ վճարում՝ հուլիսից կուտակված պարտավորությունների համար, ինչպես նաև 55 հազար դոլար՝ Դայմոնդ Բրաունի փաստաբանական ծախսերը հոգալու նպատակով։
Կարևոր է նշել, որ խոսքը ժամանակավոր պայմանավորվածության մասին է․ ծնողների միջև երեխայի խնամակալության և հետագա ֆինանսական պարտավորությունների շուրջ վեճը դեռ վերջնականապես լուծված չէ։