«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան

«Ինձ մեղադրում էին նրա համար, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին համարել էի վարչապետի թեկնածու։ Դուք էլ դա շարունակում եք, ասում եք՝ ամեն երեխա ՀՀ-ում կարող է լինել արքայադուստր, արքայազն․ դա շատ լավ դիտարկում է»,- NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ բաց քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիանալի է, որ այսպիսի կարողություն ունենք ստեղծելու ու արտահանելու արհեստական բանականություն․ կստանանք անմիջական օգուտներ՝ հարկային եկամուտների տեսքով»,- իր խոսքում նշել է NVIDIA-ի փոխնախագահը։

Շարունակելով զրույցը՝ Փաշինյանն ասել է․ «Շատ կարևոր է նշել նաև մեր դիրքորոշումն ու նպատակը․ այն չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ, մեր նպատակն է օգտագործել ԱԲ-ն, որպեսզի մարդկանց աշխատանքային ջանքերն է՛լ ավելի արդյունավետ դառնան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *