
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց նպատակը չէ մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ, իրենց նպատակն է օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի մարդկանց ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան։ Նիկոլ Փաշինյանը այնպես է խոսել, կարծես թե ինքը Իլոն Մասկն է, այնքան է օգտագործել արհեստական բանականությունը, որ իրեն ենթակա հազարավոր մարդիկ վախենում են իրենց արհեստական բանականությամբ, ռոբոտներով փոխարինելուց; Եթե Նիկոլ Փաշինյանը և իր կառավարության անդամները հաճախ օգտվեին արհեստական բանականությունից, իր խոսքով՝ 7 տարի նույն՝ 1-ին դասարանում չէին մնա»։