Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
«5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ցինհայ նահանգի Հայսի-Մոնղոլա-Տիբեթական ինքնավար շրջանի Դելինհա քաղաքային գավառում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:45-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:45-ին), օջախի խորությունը կազմել է 10 կիլոմետր։