Հարևաններին վիրավորելով՝ չենք կարող նրանց հետ առևտուր անել․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ առաջիկա ձմռանը երկիրը կարող է բախվել էներգամատակարարման խնդիրների՝ գազային ենթակառուցվածքի վնասման պատճառով, հայտնում է IRNA-ն։

Նրա խոսքով՝ էներգետիկ անհավասարակշռություն նախկինում էլ է եղել, սակայն գազային ենթակառուցվածքի վրա հարձակումները վատթարացրել են իրավիճակը։ Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ձմռանը հնարավոր խափանումները նվազագույնի հասցնելու համար։

Փեզեշքիանը նաև ընդգծել է հարևան երկրների հետ առևտրի խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի պետությունների հասցեին վիրավորանքներն ու մեղադրանքները խոչընդոտում են առևտրային հարաբերությունների հաստատմանը։

«Մենք կարող ենք առևտուր անել մեր հարևանների հետ, եթե վերացնենք մեր միջև առկա խոչընդոտները։ Բայց եթե պիտակներ կպցնենք ու վիրավորենք հարևաններին կամ տարածաշրջանի երկրներին, նրանք նույնպես չեն ցանկանա առևտուր անել մեզ հետ»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *