Գերմանիայի արտգործնախարարը խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտության» մասին

Դիտել YouTube-ում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը գերմանական Tagesschau հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ կամ ընդունել նոր Սահմանադրություն։

«Խաղաղության համաձայնագրի համար Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ կամ ընդունել նոր Սահմանադրություն։ (…) Ես փորձում եմ աջակցել դրան, բայց, իհարկե, դա Հայաստանի ներքաղաքական հարցն է։ Եթե դա տեղի ունենա, մեր առջև մեծ հնարավորություններ կբացվեն, և մենք կկարողանանք նոր կապեր ստեղծել ապրանքների, հումքի և բոլոր տեսակի էներգակիրների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի համար։ Կարծում եմ՝ դա մեծ հնարավորություն է»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները կարող են նաև մշակութային փոխանակումների միջոցով ավելի մերձենալ։

«Բայց եթե դա չհաջողվի, և նոր պատերազմ սկսվի, կարծում եմ՝ բոլորը հասկանում են, թե ինչի դա կհանգեցնի։ Էներգակիրների գները կրկին կբարձրանան, մատակարարումները կդադարեցվեն։ Մենք չենք կարող մեզ դա թույլ տալ»,- ընդգծել է Վադեֆուլը։

Հիշեցնենք՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը օրերս այցելել էր Բաքու և Երևան, որտեղ հանդիպումներ էր ունեցել, այդ թվում, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *