Այսօր՝ նոյեմբերի 21-ին, կայացել է Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը, որի ընթացքում անցկացվել է Միության նախագահի ընտրությունը․ հայտնում են Նկարիչների միությունից։
«Թեկնածուների ստացած ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝
Լևոն Աբրահամյան՝ 439 ձայն (92,42 %)
Արա Շահումյան՝ 19 ձայն (4 %)
Գայանե Իգիթյան՝ 17 ձայն (3,58 %)
Քվեարկության արդյունքներով Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց Լևոն Աբրահամյանը»,- ասված է հաղորդագրությունում։