Այսօր՝ նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 19։00-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթական խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նախնական տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,- նշում է լրատվամիջոցը։