Կոստանյանը Նեապոլում հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ, տեղեկացնում են նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։

Հաղորդվում է, որ մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Խաղաղության խորհրդի գործունեությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *