Գերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILD


Աշխարհ


Գերմանիայի իշխանությունները, Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, սկսել են խստորեն վերահսկել նավթի, բենզինի և ավիակերոսինի պաշարները: BILD պարբերականի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդին կից արդեն ստեղծվել է հատուկ ճգնաժամային շտաբ՝ Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Ֆրանկ Վետցելի գլխավորությամբ:

Չնայած Գերմանիան ունի կերոսինի որոշակի պահուստներ (մոտ 1,4 մլն տոննա հավելուրդ՝ տարեկան սպառման համեմատ), իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ մայիսի 1-ից: 

Հիմնական մտավախությունը կապված է «Դրուժբա» խողովակաշարով Ղազախստանից նավթի մատակարարումների հնարավոր դադարեցման հետ: Սա լուրջ հարված կարող է հասցնել հատկապես Բեռլինին և Բրանդենբուրգին, ինչպես նաև Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարանին, որն ապահովում է Բեռլինի օդանավակայանի վառելիքը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *