Հզոր պայթյուն Իրանի հարավում

Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի մոտակայքում հզոր պայթյուն է լսվել, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«Մի քանի րոպե առաջ հզոր պայթյուն է լսվել Սիրիկ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Հորմոզգան նահանգի արևելքում», – ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում:

Գործակալության տվյալներով՝ դա կարող էր լինել Իրանի զինված ուժերի կողմից արձակված նախազգուշական կրակոց կամ Հորմուզի նեղուցում ականի վրա նավի պայթեցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *