
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր անձնագրերում, որ ստանում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես նկատեցի նրանց ֆեյսբուքյան գրառումներից, որպես ծննդյան վայր նշվում է Ադրբեջանը:
Եթե միջազգային օրենքը պարտադրում է, որ մենք ենթարկվենք համաշխարհային խաղի կանոններին, ապա դրա մեջ պետք չէ դիտավորություն և մեղք փնտել: Ավելին, պետք է վիրավոր Հայաստանին խնայել ու փայփայել:
Ի վերջո, մենք չենք որոշել, թե որտեղ ենք ծնվում:
Բայց եթե նման պարտադրանք չկա և օրինակ, հնարավոր էր երկրի փոխարեն գրել քաղաքի կամ գյուղի անունը, կամ այդ տողը բաց թողնել ընդհանրապես, ապա դա կլիներ հասկանալի որոշում և ընդունելի լուծում:
Մանավանդ, երբ խոսքը այն հայերի մասին է, ովքեր ծնվել են ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ արդեն չկային Խորհրդային Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանը, մյուս հանրապետությունները, նրանց անձնագրերում Ադրբեջան գրելը սադիստական քայլ է:
Կրկնեմ, ամոթ բան չկա Ադրբեջանում կամ Հայաստանում ծնվելու մեջ և իմ այս գրառումը Ադրբեջանի մասին չէ»։