«Ամպերի կարմրանարնջագույն երանգ ստանալը պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով». Գագիկ Սուրենյան

«Ամպերի կարմրանարնջագույն երանգ ստանալը պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով». Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։
     Սակայն ուշ աշնանը և ձմռան սկզբին այդ երևույթը հաճախ ավելի արտահայտված է լինում մի քանի պատճառով։ Նոյեմբեր-դեկտեմբերին Արեգակը հորիզոնից շատ ցածր է գտնվում։
     Արեգակի ճառագայթներն ավելի երկար ճանապարհ են անցնում մթնոլորտում։
     Կարճալիք կապույտ և մանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում։
     Երկարալիք կարմիր և նարնջագույն ճառագայթներն ավելի մեծ չափով են հասնում ամպերին։
     Արդյունքում ամպերը ստանում են կարմիր, նարնջագույն կամ վարդագույն երանգներ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *