
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա։ Արդյունքում, ավելի քան 279,000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտարարել է հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Չերտկովը։
Նրա խոսքով՝ հարվածները թիրախավորել են մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ էներգետիկ կայանները. զոհեր չկան: Էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանվել է Դոնեցկում, Մակիևկայում, Մարիուպոլում, Ենակիևոյում, Դեբալցևոյում, Տորեզում և Սնիժնեում, ինչպես նաև հինգ շրջաններում: