
Կալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Դեպքը տեղի է ունեցել Թուլար շրջանում, որտեղ ավելի քան 100 մարդ էր հավաքվել երեկույթի համար: ABC30-ը հաղորդում է, որ ոստիկանությունը կասկածում է, որ կրակոցները կարող են կապված լինել ավազակախմբերի հետ:
Դեպքի հանգամանքները քննվում են։