Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքում և Լոռիում ծառեր ու տանիքներ են վնասվել

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով, մի շարք հասցեներում, տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի վերաբերյալ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում փրկարարները ձեռնարկել են քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ իրականացնելով տապալված ծառի հեռացման, վտանգավոր տարածքի սահմանազատման աշխատանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *