Բեռլինում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ–ական նախագահ Վիլեն Գաբրիելյանը և ԱԺ ՔՊ–ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել են ՆԱՏՕ ԽՎ ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն Ջեյսոն Գելանեսի հետ:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստման ծրագիր:
Քննարկեցինք նմանատիպ ծրագրերի շարունակականությունը և ընդգծեցինք ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից ՀՀ ԱԺ-ին աջակցության ծրագրերի կարևորությունը»,- նշել է Վահագն Ալեքսանյանը: