Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալով


Սպորտ


Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։

ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր ընտրանու կազմում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել և բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Սիմոնյանը (90 կգ) և Վաղարշակ Քեյանը (55 կգ)։

 

Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջել են իրենց մրցակիցներին։ 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը 1։4 հաշվով պարտվել է ուկրաինացի Բոգդան Չելդիկին, իսկ 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը նոկաուտով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջունիոր Տադային։


Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 9 բռնցքամարտիկով։ Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Դավիթ Սիմոնյանը հաղթել էր թուրք Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել անգլիացի Էմանուել Կարգբոյին, իսկ Վաղարշակ Քեյանն առավելության էր հասել շվեդ Ջոշուա Մուինդայի (4։0) և լեհ Նիկոլաս Պավլիկի (5։0) նկատմամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *