Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ | Top-News.am


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից «Զանգեր» հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Լանջիկ գյուղի հատվածը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *