Ժամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկա


Քաղաքականություն


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ շուտով կկայանա Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը։

«Հանդիպումը տեղի կունենա շուտով, սակայն առայժմ ժամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկա»,- ասել է նա։

Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։

Ինչպես հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, կողմերին հաջողվել էր մոտենալ խաղաղության հաստատմանը, սակայն այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *