«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է»․ Արթուր Խաչատրյան

«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է. թող ժամանակ, ջանք չծախսեն․ քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Փաշինյանի հետ բանակցել բացառվում է, ահաբեկչի հետ չենք բանակցում, Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են․ քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ, դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- շարունակել է Խաչատրյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *