
«Կցանկանայի հաջորդ տարի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա ժամանի Վաշինգթոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տանք մեր երկկողմ կապերին»,- ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի վերաբերյալ իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։