«Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար»․ Մեդվեդև

«Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար»․ Մեդվեդև

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար ի հայտ եկող մյուս սպառնալիքներին՝ ուկրաինական ճգնաժամի զարգացմանը զուգընթաց, Կիևը և նրա համախոհները միշտ պետք է հիշեն, որ ազգային անվտանգությունն ապահովելու համար մենք իրավունք ունենք, իսկ որոշ դեպքերում պարտավոր ենք օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքի հնարավոր կիրառումը»,- գրել է նա «Մոսկվայի միջազգային իրավունքի հանդեսի» № 3 համարում հրապարակված հոդվածում։

Մեդվեդևը հստակեցրել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման դրույթն ամրագրված է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների» գործող դոկտրինում, որը 2024 թվականի նոյեմբերին հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադրված միջոց է։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք, այդ թվում՝ ի պատասխան իր կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *