Ադրբեջանում ուրախ են, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան․ Բայրամով

Ադրբեջանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագծում իր նկատմամբ տարածքային պահանջներ չեն պարունակվում։

Այս մասին, Report գործակալության փոխանցմամբ, Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մեզ համար կարևոր է միայն, որ նոր Սահմանադրությունը չպարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հրապարակված տեքստի հիման վրա կարելի է ասել, որ նման պահանջներ չկան»,- ընդգծել է Բայրամովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *