Հույս ունեմ՝ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վայրից՝ Մեղրի համայնքից, հանդես է եկել կարճ ուղերձով։

Նա նշել է, որ նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն խոշոր շինարարական աշխատանքները։

«Գտնվում եմ Մեղրի համայնքում, որտեղ իրականացվում է անկախությունից ի վեր Հայաստանի ամենախոշոր ծրագրի՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը։ Այս պահին մի քանի հատվածներում արդեն աշխատանքները մեկնարկել են։ Սա պատմական իրադարձություն է, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն խոշոր շինարարական աշխատանքները։ Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա՝ հանուն Հայաստանի հարատև խաղաղության և զարգացման»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *