Եթե կա նպատակ՝ կլինի ուժեղ Սպիտակ». այս կարգախոսով Սպիտակ համայնքում շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Այս անգամ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանն այցելել են Սարահարթ և Գոգարան բնակավայրեր։ Բնակիչների հետ հանդիպումներն անցել են անմիջական մթնոլորտում ու ջերմ ընդունելությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ։ Խարույկի շուրջ, երիտասարդների հետ հանդիպմանը Արման Ավետիսյանը վստահեցնում է՝ ընդդիմության հաղթանակը լինելու է հենց սպիտակցիների հաղթանակը։
Աշխատատեղերի ստեղծումից մինչև ճանապարհաշինություն․ ծրագրում գլխավորներից է բնակարանաշինությունը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակցությամբ նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենքեր ու տնակներ՝ անօթևանների, աղետի գոտու բնակիչների և արցախցիների համար։ Դատարկվում են գյուղերը համայնքում։ Ընդդիմադիր թեկնածուի առաջնահերթություններից է՝ թույլ չտալ Գեղասարի դպրոցի փակումը։ Սպիտակում համայնքապետ կընտրեն նոյեմբերի 29-ին:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ