«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի գործողությունների դեմ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ իր դեմ իրականացվում է թիրախավորված արշավ, որը խախտում է տարբեր օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, ներառյալ՝ մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված դրույթները։
Աննա Հակոբյանը պնդում է, որ Իոաննիսյանի և նրա ներկայացրած կառույցի գործողությունները դուրս են իրավական վերահսկողության սահմաններից և վերածվել են իրավունքների կոպիտ խախտման։
Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտարել էր, որ «Անկախ դիտորդը» դիմել է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով, որոնք վերաբերում են նախընտրական փուլում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։
Այս իրավական վեճը տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ ակտիվ քննարկվում է բարեգործական հիմնադրամների դերը քաղաքական գործընթացներում։