
Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարան) պատրաստ է շտապ ընդունել օրենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) երկրի դուրս գալու մասին, հենց որ երկրի ղեկավարությունը նման որոշում կայացնի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Հենց որ իսլամական Իրանը, քանի որ սա [պետք է լինի] պետական մակարդակի որոշում, հասնի նման եզրակացության, Մեջլիսը պատրաստ է պատասխանատուներին տրամադրել իրավական աջակցություն այս քայլի համար՝ շտապ օրինագծերի տեսքով», – նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։
Ըստ Ազիզիի, ՄԶՉՊ-ից դուրս գալու մասին օրինագծերը պատրաստվել են խորհրդարանի անդամների կողմից և գրանցվել են Մեջլիսի օրենսդրական համակարգում, և խորհրդարանականներն ունեն դրանք ընդունելու անհրաժեշտ և անսասան կամքը։