Համակարգը ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղը


Գիտություն


Իլոն Մասկի Tesla ընկերությունը թողարկել է ինքնավար վարման FSD համակարգի 15-րդ տարբերակի թարմացումը, որն արդեն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։

Նորույթը ստացել է Tesla Reality View անվանումը։ Այն տեսախցիկների պատկերները ցուցադրում է մեքենայի էկրանին՝ դրանց վրա ավելացնելով երթևեկության գծանշումներ, ուղղության ցուցումներ և վարորդին անհրաժեշտ այլ տեղեկություններ։ Վիզուալացումը շատ օգտատերերի հիշեցրել է տեսախաղերի գրաֆիկան, մասնավորապես՝ GTA VI-ն ու Need for Speed-ը։

Թարմացված համակարգը նաև ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղը։

Tesla-ի պնդմամբ՝ նոր տարբերակը կարևոր բարելավումներ է ապահովում վտանգավոր իրավիճակներում անվտանգության առումով։ Ընկերությունը հայտարարում է, որ համակարգը նման իրավիճակներում 25 անգամ ավելի անվտանգ է դարձել, իսկ ընդհանուր առմամբ ինը անգամ գերազանցում է մարդկային վարելու անվտանգությունը։ Այս ցուցանիշները ընկերության սեփական պնդումներն են։

FSD-ի 15-րդ տարբերակը հասանելի է համապատասխան թույլտվություն ունեցող տարածաշրջաններում՝ մինչև նոյեմբերի 21-ը վաղ հասանելիության ծրագրին միացած և AI4 հարթակով Tesla ավտոմեքենաների սեփականատերերին։ Համակարգի կիրառումը դեռևս թույլատրված չէ բոլոր երկրներում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *