Ալիևի ձեռքով գրված սահմանադրությունը հայ ժողովրդին վերագրելը անհեթեթություն է․ Շիրազ Մանուկյան

Ալիևի ձեռքով գրված սահմանադրությունը՝ «քո սահմանադրությունը», հայ ժողովրդին վերագրելը անհեթեթություն է, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը։

«Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը պետք է գնահատել ոչ թե գրված հոդվածներով, այլ այն համատեքստով, թե ինչ և ում պահանջներ են նախորդել դրա հրապարակմանը։

Ալիևի սահմանադրությունն իր էությամբ չի կարող արտահայտոփել հայ ժողովրդի կամքն ու շահերը։ Ընդհակառակը՝ այն սպասարկում է հարևան պետության օրակարգը։

Ինչո՞ւ է Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթը վերանայվում այնպիսի ուղղությամբ, որը թելադրվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,– նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *