Հանդիպում Ֆիլիպ թագավորին՝ կառավարության խորացող ճգնաժամի ֆոնին


Աշխարհ


Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը նոյեմբերի 23-ին կրկին հանդիպել է Ֆիլիպ թագավորին՝ կառավարության ներսում խորացող ճգնաժամի ֆոնին։ Կոալիցիոն հինգ կուսակցություններին չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի շուրջ։

Տարաձայնությունների կենտրոնում բյուջետային դեֆիցիտը 10 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագիրն է։ Հակասությունները հիմնականում առկա են հոլանդախոս սոցիալիստների և կենտրոնամետ ու աջակենտրոն ուժերի միջև։

Բելգիայի դեֆիցիտը 2025 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5.2 տոկոսը, ինչը գերազանցում է ԵՄ սահմանած պարտավորությունները։ Ակնկալվում է, որ հաջորդ տարի այն ավելի կաճի։

Սա վարչապետի երրորդ այցն է թագավորական պալատ վերջին մեկ ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Դե Վևերը հրաժարական էր առաջարկել, սակայն Ֆիլիպ թագավորը նրան լրացուցիչ ժամանակ էր տրամադրել կոալիցիոն գործընկերների միջև համաձայնության հասնելու համար։

Եթե վարչապետին չհաջողվի հաղթահարել տարաձայնությունները, Բելգիայում կարող են նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *