Իրանի դատարանները ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցման վերաբերյալ վճիռներ են կայացրել՝ Վաշինգտոնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած գործողությունների հետևանքով պատճառված վնասի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի իրավաբանների կենտրոնի ղեկավար Հասան Աբդոլիանփուրը, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նրա խոսքով՝ Թեհրանը նաև մի քանի հայց է ներկայացրել Պարսից ծոցի արաբական երկրների դեմ՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ին իրենց տարածքները տրամադրելու մեջ՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով։
Ինչպես նշում է իրանական հեռուստատեսությունը, հայտարարված գումարը վերաբերում է ԱՄՆ-ի գործողություններին մի քանի տասնամյակների ընթացքում և չի սահմանափակվում 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությամբ։