Լուրջ աշխատանք է տարվում Կովկասում ճգնաժամի սրումը կանխելու ուղղությամբ. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ լուրջ աշխատանք է տարվում Մերձավոր Արևելքում, Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Բալկաններում ճգնաժամերի սրումը կանխելու ուղղությամբ։

«Անհրաժեշտ է կանխել ճգնաժամերը նախքան դրանց առաջացումը և կիրառել անհրաժեշտ մեխանիզմները։ Ինչպես երկրաշարժերի դեպքում, նույնիսկ եթե ցնցում է տեղի ունենում, հնարավոր է նվազեցնել վնասը և նվազագույնի հասցնել կորուստները։ Ներկայում մենք շատ լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացնում այն հարցի շուրջ, թե ինչպես կանխել Մերձավոր Արևելքում, Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Բալկաններում այդ փոքր ցնցումների հետագա սրումը»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *