Մայր օրենքը՝ Ալիևի ու Էրդողանի սրտո՞վ․ Բաքուն գոհ է, հայ ժողովուրդը՝ տագնապած

Դիտել YouTube-ում

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը երկար փնտրել և մեկ դրույթ անգամ չի գտել նախագծում, որը հիմք կդառնար կամ գուցե կարդարացներ նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության ջանքը։ Փոխարենը՝ ինչպես և սպասվում էր, ներկայացված նախագծի նախաբանում հղում չկա Անկախության հռչակագրին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հռչակագրի տողը Ալիևին հանգիստ չի տալիս և Երևանի առջև, ինչպես իշխանությունն է ձևակերպել, հրաժարվելու նախապայման է դրված։

Ադրբեջանն ի դեպ գոհ է, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի Մայր օրենքի նախագծում այսպես ասած՝ «տարածքային պահանջների բացակայությունը»: Հաջորդը՝ Մելոյանը վստահ է՝ Ալիևը Փաշինյանի սեղանին Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական միավոր լինել-չլինելու հարցն է դնելու։ Այսպես ասած՝ Արևմտյան Ադրբեջանի մասին Բաքվի կեղծ պնդումները պատահական չեն օրակարգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *