
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել ուղերձով, որում պնդում է` մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել Ալիևի ցուցումով:
«Անգամ որևէ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին: Անապատներում մորթված ժողովրդի սերունդները մոռանում են իրենց պատմությունը»,- արձանագրում է նա:
Հայաստանի ներքին գործերը պետք է լուծվեն մեր երկրի ներսում` պառակտումներից դուրս, նշում է նա: