Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

2026 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, թե Սամվել Կարապետյանը 9 միլիարդ դրամ է գողացել և յուրացրել պետական բյուջեից։

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ հայտարարությունը համարելով զրպարտություն և պահանջելով դրա հրապարակային հերքումը։

Հայցով պահանջվում է նաև Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Բացի այդ, հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել դատական ծախսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *