Ինչո՞վ կտարբերվենք Փաշինյանից, եթե Ալիևին ասենք «այո». Նարեկ Կարապետյան

Նոր սահմանադրության մեջ որևէ հիշատակում չկա Ցեղասպանության մասին։ Անապատում մորթված ժողովրդի զավակներն ուրանում են իրենց ցեղասպանությունը. նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ժողովրդին հղած ուղերձում նշել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ մեր երկրի ծննդականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով, և հավելել, որ ՄԱԿ-ի պատմության մեջ չգիտի պետություն, որ 3 պատերազմի զոհ է և թշնամի պետության հրահանգով փոփոխում է Մայր օրենքը։

«Ոչ ասելով Ալիևի սահմանադրությանը՝ մենք վստահ ենք լինում, որ ՀՀ ներքին գործերը պետք է լուծվեն հայկական քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի արդյունքում», – ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը փարատում է մտահոգությունները, որ հակամարտություն կարող է սկսվել, եթե Սահմանադրությունը չփոխվի. «Ալիևի ցանկությունն է, որ մենք անցնենք իր թրի տակով։ Նա իրեն է ենթարկեցրել Հայաստանի վարչապետին, բայց չի բավարարվել։ Նա նոր պահանջ է դրել, որ իր թրի տակով անցնի ամբողջ հայ ազգը գնալով՝ և նոր Սահմանադրությանն «այո» ասելով»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ ընդդիմությանն արված այն առաջարկին, որ 6 ձայն տան Սահմանադրության հանրաքվեն անցկացնելու համար և ինքը դրա փոխարեն կհեռանա, Կարապետյանը նորից նշել է «Ուժեղ Հայաստանը» մերժում է իշխանության առաջարկը։

«Յուրաքանչյուր ընդդիմության համար սա լավագույն առաջարկն է։ Աշխարհում յուրաքանչյուր ընդդիմություն կցանկանար, որ 3 պատերազմ բերած և եռապարտության խորհրդանիշը հեռանար։ Փաստորեն մեզ առաջարկվում է Ալիևին ասել «այո» պոտենցիալ իշխանության դիմաց։ Բայց ինչո՞վ մենք կտարբերվենք Փաշինյանից, եթե Ալիևին ասենք «այո» իշխանության համար»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը եզրափակելով՝ որ իշխանությունն իրենց պետք է միայն ազգային արժանապատվությունը վերականգնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *