Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

Նահանգապետը ձերբակալվել է Մուրմանսկի մարզում ճանապարհաշինարարության ընթացքում բյուջետային միջոցների հափշտակման հետ կապված քրեական գործի շրջանակներում, ՌԲԿ-ին հայտնել են իրավապահ մարմինների երկու աղբյուրներ։

Մուրմանսկի մարզի տեղեկատվական քաղաքականության նախարար Իրինա Բրինկովան հայտնել է, որ Չիբիսը ցուցմունք է տալիս, սակայն նրա իրավական կարգավիճակը իրեն անհայտ է։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն այսօր քննչական գործողություններ են իրականացրել մարզային կառավարության շենքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *