Իրանը երկուշաբթի նախազգուշացրել է, որ չի հանդուրժի ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային միջանցքի օգտագործումը՝ իրանական տարածքը շրջանցելու նպատակով։ Այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Հայաստանում մեկնարկել է նախագիծ, որը Ադրբեջանին ցամաքային ճանապարհով Թուրքիային միանալու հնարավորություն կտա՝ առանց Իրանի տարածքով անցնելու, գրում է Iran International–ը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը X-ի իր էջում գրել է, որ «կեղծ երթուղիները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում»։ Նա հիշատակել է ինչպես Հորմուզի նեղուցից հարավ անցնող երթուղին, այնպես էլ Իրանի հյուսիսային սահմանին հարող՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Թրամփի միջանցքը»։
«Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա դրանք շրջանցել։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցից», – գրել է Մոխբերը։