Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են 80-ամյա Վալիկո Ջեջեյին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Վալտեր։ Այս մասին հայտնում է «Прайм-Крайм» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Վալտերը, որը համարվում է գործող ամենատարեց «օրենքով գողը», երկար տարիներ ապրել է Չեռնոգորիայում, սակայն ստիպված է եղել լքել երկիրը՝ վիզայի ժամկետը լրանալու պատճառով։ Ռուսաստանում քաղաքացիություն ունեցող քրեական հեղինակությանը Հայաստանից ուղարկել են Մոսկվա։ Ռուս իրավապահների հետ հանդիպման ժամանակ Վալտերը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը «օրենքով գող» է։
Տարեց քրեական հեղինակությունը Մոսկվա է ժամանել թոքաբորբով։ Վիրահատությունից հետո Վալտերը խոստացել է լքել Ռուսաստանի տարածքը։