Սահմանադրական փոփոխությունների անընդունելիության մասին ոչ ակնհայտ սակայն հիմնարար և կենսական նշանակությամբ խնդրի մասին դիտարկում, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը։
«Դեռևս 1999 Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան չէ, արցախահայերը Հայաստանում փախստականներ են 2026թ արդեն նա հանդես եկավ «Արցախը ինչո՞վ ա մերը եղել։ Ընդեղ դպրո՞ց ենք կառուցե, մանկապարտե՞զ ենք կառուցե, գործարան ենք կառուցե, ապրե՞լ ենք ընդեղ։ Մերը չի եղել»-խոսույթով
Իրականում երբ Փաշինյանը ԼՂ֊ն ճանաչում է Ադրբեջանի մաս, Բաքուն դա օգտագործելու հիմքեր է ստանում, որ Հայաստանից պահանջի այլ պետության տարածքի օգտագործմամբ պայմանավորված պատերազմական վնասի հատուցում՝ ռեպարացիա, իսկ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»- Փաշինյանի արտահայտությամբ հնարավորություն է ստեղծվում, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը առաջ մղվի։
Ադրբեջանը արդեն նախնական հաշվարկ է արել, թե որքան է Արցախի օգտագործման ծախսը, պատերազմից անմիջապես հետո Ալիևը հայտարարել է, որ միջազգային փորձագետների մասնակցությամբ կհաշվարկեն նյութական ու ոչ նյութական վնասը և կդիմեն միջազգային դատարաններ, 4 տարի տևած հաշվարկից հետո 2024թ նա հայտարարեց ավելի քան 150 մլրդ $-ի վնասի մասին, նաև 2025թ. Հիքմեթ Հաջիևի կողմից նշվեց, որ այդ պարտքի վերադարձման պահանջը ՀՀ-ին չի ներկայացվում։ Սակայն ակնհայտ է, որ այս քայլերով նոր պահանջների պարտադրման հիմքեր են ստեղծում։
Այս ամենի հիման վրա կառուցվում է պարտքի մարման անկարողությամբ պայմանավորված նոր տարածքներ Ադրբեջանին զիջելու քաղաքական հեռանկարային պլան (համեմատության համար ՀՀ արտաքին պետական պարտքը 2026 հունիսի դրությամբ՝ 6,6 մլրդ $)։ Պարզվում է, որ «Արցախը տանք-հանգիստ ապրենք» խոսույթը լրիվ հակառակն է իրականում, Արցախում ներկա գներով 15,6 մլրդ $ (առանց մշակութային հուշարձանների՝ մոտ 13,5 մլրդ $) ազգային հարստություն ենք կորցրել, այս հարստությունը մեծամասամբ անցել է Ադրբեջանին, բացի դրանից վերջինս ավելին է ուզելու, ուղղակի ոչ միանգամից։
Սահմանադրությունից Արցախի` հայկական լինելու մասին հիշատակումը հանելու պարագայում Ադրբեջանին տրվում է իր նպատակները իրականացնելու իրավական հիմքեր, ինչը անընդունելի է և պետք է ստանա համապատասխան արձագանք՝ Հայաստանը հայ ժողովրդի պետություն պահելու, կենսական անվտանգ տարածք ունենալու համար»,– նշել է Վարդանյանը։