«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան

«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կարճ, ապա…
     Էս հրապարակված թերթոնը, որ ներկայացվում է որպես նոր Սահմանադրության, բնականաբար մեկին մեկ կրկնում է ադրբեջանա-թուրքական պահանջները՝ հայ ժողովրդից մեզ դարձնելով անծագում ՀՀ քաղաքացի, որ մոռացել է և՛ Ցեղասպանությունը, և՛ Արցախը, և՛ Արարատը, և՛ իր պատմությունը։
     Բայց որպեսզի էս ամենը մի քիչ «աննկատ» լինի, մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանը ավելի հեռուն է գնացել ժողովրդավարության բարձրակետին հասնելու իր ձգտումներում, և ամրագրել, որ
     – անձի նկատմամբ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ կունենան, եթե այդպես ուզի ֆյուրերը
     – դատավորները տուն կգնան, եթե այդպես ուզի ֆյուրերը,
     – կուսակցությունները կփակվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը,
     – ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *